Հարավային Կորեան 800 կմ գործողության շառավղով բալիստիկ հրթիռ է փորձարկել. Yonhap

Հարավային Կորեան հայտնել է գործողության հեռավոր շառավղով բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին, տեղեկացրնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Yonhap գործակալությանը: 

«Կատարվեց «Հենմու» տիպի բալիստիկ հրթիռի փորձնական արձակում, որն ունակ Է թիրախները խոցելու 800 կիլոմետր հեռավորության վրա,- մեջբերում է անում գործակալությունը երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրի խոսքից:- Արձակումը գնահատվում է՝ հաջող»:

Նշվում է, որ նոր հրթիռը թույլ կտա հարվածներ հասցնել ԿԺԴՀ-ի տարածքի ցանկացած օբյեկտի: Փորձարկմանը ներկա է եղել Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հան Մին Գուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում