Սպառողական գները մարտին նվազել են 0,3 տոկոսով

ՀՀ սպառողական շուկայում 2017 թվականի մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0.3% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.8% գնանկումով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ՝ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ:

2017 թ. մարտին, 2016 թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 101.4%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ՝ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ)՝ 104.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.6%, ծառայությունների սակագներինը՝ 98.5%:

2017 թ. մարտին, 2016 թ. մարտի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 99.9%, այդ թվում սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ՝ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ)` 103.3%, ոչ պարենային ապրանքներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը` 97.4%, իսկ հունվար-մարտին, 2016 թ. հունվար-մարտի համեմատ, համապատասխանաբար 99.7%, 102.8%, 96.5% և 97.5%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2017 թ. մարտին, փետրվարի համեմատ, սպառողական գները նվազել են 1.1-0.1%-ով, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1%-ով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում