Սիրիան կվերանա քարտեզից, եթե չհաղթի ահաբեկիչների դեմ մղվող պատերազմում. Ասադ

Սիրիայում պատերազմի մոտալուտ դադարեցման հույսը վերջին ժամանակներս զգալիորեն աճել է նախորդ տարիների համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է «Վեչեռնի լիստ» խորվաթական թերթին տված հարցազրույցում, որն ապրիլի 6-ին զետեղված է նախագահական դիվանատան կայքում: 

«Սիրիական բանակը մեծ հաջողությունների է հասել ռազմաճակատում շնորհիվ իր մարտիկների հաստատակամության ու ժողովրդի տոկունության, ինչպես նաեւ Ռուսաստանի, Իրանի եւ լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության կողմից ցուցաբերվող ուժեղ աջակցության»,– ընդգծել է Ասադը: Նրա խոսքով՝ կառավարական զորքերը սիրիական հողում ահաբեկիչների ելուզակախմբերին դիմակայող հիմնական ուժն են: «Սա քարոզչություն չԷ, մենք հենվում ենք իրական փաստերի վրա»,-ասել  է նա:

Նախագահի կողմից հարցազրույցի ընթացքում բերված տվյալների համաձայն, Սիրիայի տարածքում գտնվում են առվնազն 100 հազար ահաբեկիչներ:

«Մենք այլ ընտրություն չունենք, քան այդ պատերազմում հաղթելը: Եթե դա տեղի չունենա, Սիրիան կանհետանա Մերձավոր Արեւելքի քարտեզից»,-հավելել է Ասադը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում