Բակո Սահակյանն ընդունել է «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Այդաբիրյանին եւ նույն հիմնադրամի գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են ուսումնարանի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Եզնիկ Մոզյան ուսումնարանն արդեն իսկ ձեռք է բերել հարգանք եւ ճանաչում որպես որակյալ արհեստագործական կրթություն տվող հաստատություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում