Թուրքիան ՄԻԵԴ որոշմամբ ամենաշատ փոխհատուցում վճարած երկիրն է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2016 թվականի ընթացքում փոխհատուցում վճարելու մասին ամենաշատը որոշում է կայացրել Թուրքիայի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին խոսվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հրապարակած զեկույցում:

Թուրքիան 2016 թվականին ՄԻԵԴ ընդունած վճիռների համաձայն պարտավորվել է վճարել 20 միլիոն 743 հազար եվրո փոխհատուցում: Այս ցուցանիշով նրան հաջորդում են Ալբանիան, Իտալիան և Ռուսաստանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում