Գերմանիայում լրտեսությամբ զբաղվող 20 թուրքի դեմ հետաքննություն է սկսվել

Գերմանիայում բնակվող 20 թուրքի նկատմամբ հետաքննություն է սկսվել լրտեսություն իրականացնելու հիմնավորմամբ: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարությունը` պատասխանելով Բունդեսթագի թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենի հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Die Welt պարբերականը:

Նշվում է, որ այդ անձինք Գերմանիայում լրտեսական գործունեություն են ծավալում` հետևելով գյուլենականների աջակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում