Դոլարը, եվրոն ու ֆունտն աժևորվել են, ռուբլին` արժեզրկվել

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը ապրիլի 6-ին կազմել է 484,80 դրամ: Այն ապրիլի 5-ի համեմատ արժևորվել է 0,24 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 517,09 դրամ՝ արժևորվելով 0.21 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 605,03 դրամ է՝ ապրիլի 5-ի համեմատ այն արժևորվել է 0,11 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը ապրիլի 6-ին կազմել է 8.59 դրամ` ապրիլի 5-ի համեմատ այն արժեզրկվել է 0.06 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 284,61 դրամ, ոսկի՝ 19.417,89 դրամ, պլատին` 15,009,97 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում