Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին ընդունելություն է տեղի ունեցել Հանոյում

Հանոյում ապրիլի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին նվիրված ընդունելություն, որին մասնակցում էին Հայաստան-Վիետնամ խորհրդարանական բարեկամության խմբի անդամները՝ Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի նախագահ Նգույեն Վան Տուանի գլխավորությամբ, Վիետնամում ՀՀ պատվավոր հյուպատոս Չան Դան Տուանը, Վիետնամի գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ընդունելությանն ունեցած իր ելույթում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն անդրադարձավ հայ-վիետնամական հարաբերություններին, Հայաստան-Վիետնամ առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաևՀայաստանում ներդրումային տարբեր ծրագրերի գրավչությանը:

Կարևորվեցին Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի աշխատանքները՝ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում:

Ընդունելության ընթացքում ցուցադրվեցին ՀՀ ներդրումային միջավայրի վերաբերյալ նյութեր, Հայաստանի մասին պատմող ֆիլմերից հատվածներ, ինչպես նաև հնչեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի, Ալեքսանդր Հարությունյանի և Լուսինե Զաքարյանի երաժշտական ստեղծագործությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում