ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվների ծավալն ավելացել է ավելի քան 87 մլրդ դրամով

2017 թվականի փետրվարի 28-ին ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվների ծավալը գերազանցել է 2016 թվականի փետրվարի 29-ի ակտիվների ծավալը 87 մլրդ 843 մլն 937 հազար դրամով: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած ցուցանիշները, 2017 թվականի փետրվարի 28-ի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները կազմել են 412 մլրդ 958 մլն 814 հա զար դրամ, իսկ 2016 թվականի փետրվարի 29-ի դրությամբ այն կազմում էր 325 մլրդ 114 մլն 877 հազար ՀՀ դրամ:

2017 թվականի փետրվարի 28-ի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունները կազմել են 223 մլրդ 505 մլն 619 հազար դրամ: 2016 թվականի փետրվարի 29-ի դրությամբ` 177 մլրդ 946 մլն 930 հազար դրամ:

ՀՀ վարկային կազմակերպությունների հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի փետրվարի 28-ի դրությամբ` 189 մլրդ 453 մլն 195 հազար դրամ է, իսկ 2016 թվականի փետրվարի 29-ի դրությամբ` 147 մլրդ 167 մլն 947 հազար դրամ:

2017 թվականի փետրվարի 28-ի դրությամբ ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել է 11 մլրդ 239 մլն 495 հազար դրամ, իսկ հունվարի 31-ի չբաշխված շահույթը` 37 մլրդ 886 մլն 117 հազար դրամ:

2016 թվականի փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել է 5 մլրդ 148 մլն 244 հազար դրամ, իսկ հունվարի 31-ի չբաշխված շահույթը` 24 մլրդ 378 մլն 615 հազար դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում