Հայաստանը մտադիր է էներգետիկ ոլորտի ծրագրերի իրականացմանը միջոցներ ներգրավել ԵՆԲ-ից

ՀՀ կառավարությունը մտադիր է էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսավորում ներգրավել Եվրոպական ներդրումային բանկից:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն առաջիկա օրերին կմեկնի Չեխիա՝ էներգետիկայի ոլորտում հնարավոր ներդրումային ծրագրերի ֆինանսավորման ուղղությունները ԵՆԲ-ի ղեկավարության հետ քննարկելու համար:

2017-2019 թվականներին ՀՀ կառավարությունը նախատեսում է, որ էներգետիկ համակարգի ձեռնարկություններն առաջիկա տարիներին կիրականացնեն 1,5 մլրդ. դոլարի ներդրումային ծրագրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում