Քիմիական հարձակումից հետո Թրամփը դիտարկում է Սիրիայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի անդամներին հայտարարել է, որ Իդլիբում քիմիական հարձակումից հետո դիտարկում է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը` վկայակոչելով իր աղբյուրը:

Վերջինի տեղեկություններով` նախագահն այդ մասին տեղեկացրել է Կոնգրեսի մի քանի անդամների: Նրա խոսքով` Թրամփն ընդունում է իրավիճակի ողջ լրջությունը, ինչի հետ կապված դիտարկում է ռազմական գործողություն` որպես վրեժխնդրություն վերջինիս քիմիական հարձակման համար:

Աղբյուրն ընդգծել է, որ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել, և հնարավոր գործողությունները դեռևս քննարկվում են ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում