Թուրքիան արգելափակում է Նիդերլանդների մի շարք քաղաքացիների ելքը իր տարածքից

Ծագումով թուրք Նիդերլանդների քաղաքացիներն, ովքեր ներկայումս գտնվում են Թուրքիայում, զրկված են երկրից դուրս գալու իրավունքից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken լրատվական գործակալությունը:

Նիդերլանդների պետական NOS հեռուստաընկերության հաղորդմամբ` այդ երկրի քաղաքացի 100 թուրքեր չեն կարողանում դուրս գալ Թուրքիայից:

Հեռուստատեսության հաղորդմամբ` Նիդերլանդների քաղաքացիներին ելքի իրավունքից զրկելու գործընթացը պայմանավորված է թուրք-հոլանդական հարաբերությունների լարվածությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում