ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ն հրապարակել է Սիրիայի ավիաբազայի վրա հրթիռային գրոհի տեսագրությունը

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ) հրապարակել են «Թոմահավք» թեւավոր հրթիռների արձակումների տեսագրությունը, որոնք ապրիլի 6-ին Միջերկրական ծովում ամերիկյան նավերից իրականացվել են Սիրիայի Հոմս քաղաքում Շայրաթ օդանավակայանի թիրախների վրա, որտեղ բազավորված էին Սիրիայի կառավարական բանակի զինվորականները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Պենտագոնի տվյալներով՝ ընդամենը Միրիայում թիրախների վրա արձակվել է 59 թեւավոր հրթիռ:

Հինգ տեսահոլովակներ ցուցադրում են արձակումները USS Ross (DDG-71)Էսկադրային ականակրից, եւս մեկը՝ USS Porter (DDG-78) նավից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում