Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնին կոչ է արել շարքից հանել Սիրիայի ռազմաօդային ուժերը

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում հանրապետական Դոնալդ Թրամփի նախկին մրցկակցուհի, դեմոկրատների ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը կարելի է լուծել Սիրիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) ապակայունացմամբ: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է Նյու Յորքում կայացած «Աշխարհի կանայք» գագաթնաժողովում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Նախագահ Բաշար Ասադն ունի ռազմաօդային ուժեր, որոնք խաղաղ բնակչության շրջանում մահերի մեծ մասի պատճառն են… Ես համոզված եմ, որ մենք պետք է սկզբում եւ պետք է այժմ շարքից հանենք նրա օդանավակայանները եւ այդպիսով նրան խանգարենք կրկին ռմբակոծելու անմեղ մարդկանց եւ օդից նրանց վրա զարին գազ փոշեցրելու»,- ասել է Քլինթոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում