Ռուսաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Սիրիային ավիահարվածներ հասցնելու հետեւանքների մասին

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է «մտածի բացասական հետեւանքների մասին» Սիրիային հնարավոր ամերիկյան ավիահարվածներ հասցնելու դեպքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ռազմական գործողությունների սկսվելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը կընկնի նրանց ուսերին, ովքեր նախաձեռնել են այդ կասկածելի եւ սարսափելի արշավը»,- հայտարարել է Վլադիմիր Սաֆրոնովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի իրադրությանը նվիրված փակ նիստից հետո:

Ըստ BBC-ի՝ լրագրողների ճշտող հարցին, թե որոնք կարող են լինել բացասական հետեւանքները, Սաֆրոնովն ասել է. «Նայեք Իրաքին, նայեք Լիբիային»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում