Իսրայելը լիովին պաշտպանում է Սիրիայի ավիաբազային հարվածելու Թրամփի որոշումը. Նաթանյահու

Իսրայելը լիովին պաշտպանում է Սիրիայի ավիաբազային հարվածելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:

«Իսրայելը լիովին պաշտպանում է նախագահ Թրամփի որոշումը,– գրել է Իսրայելի վարչապետը Twitter-ի իր պաշտոնական էջում:- Ինչպես խոսքով, այնպես էլ գործով ԱՄՆ-ի նախագահը միանշանակ հասկանալ տվեց, որ չի հանդուրժելու քիմիական զենքի օգտագործումն ու տարածումը»:

Նաթանյահուի խոսքով՝ «Իսրայելը հուսով է, որ Ասադի ռեժիմի սարսափազդու գործողությունների նկատմամբ ցուցաբերված այդ վճռականությունը կդրսեւորվի ոչ միայն Դամասկոսի, այլեւ Թեհրանի, Փենյանի նկատմամբ եւ այլ վայերերում»,– հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում