Ռուսաստանը դադարեցնում Է Սիրիայում միջադեպերի կանխման հուշագրի գործողությունը

Ռուսաստանը սիրիական ավիաբազային ամերիկյան հարվածից հետո դադարեցնում Է Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագրի գործողությունը, ինչի մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարությունը:

«Ռուսական կողմը դադարեցնում Է Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին հուշագրի գործողությունը, որը կնքվել Է ԱՄՆ-ի հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն կոչ Է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝արտահերթ նիստ գումարել Սիրիայի Հոմսի նահանգի ավիաբազային ԱՄՆ-ի ավիահարվածից հետո ստեղծված իրադրությունը քննարկելու համար: «Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝արտահերթ նիստ անցկացնել ստեղծված իրադրությունը քննարկելու համար»,-հայտարարել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում