ԵԱՀԿ-ի նախագահը Սիրիայում ԱՄՆ-ի հարվածը կանխիչ միջոց է որակել քիմիական գրոհի դեմ

Ավստրիայի ԱԳ նախարար եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սեբաստիան Կուրցը Սիրիայում կառավարական զորքերի բազային հասցված հրթիռային հարվածը որակել է նախազգուշական միջոց հնարավոր քիմիական գրոհների դեմ, սակայն, ըստ նրա, նման գործողությունների վերաբերյալ որոշումների ընդունումը վերաբերում է ՄԱԿ-ի ԱԽ-ի իրավասությանը: Այդ մասին ապրիլի 7-ին նա հայտարարել է APA գործակալությանը: 

«Մենք հասկանում ենք, որ օդակայանի վրա ռազմական ինտերվենցիան անցկացվել է որպես նախազգուշական միջոց ապագայում թունավոր գազերի կիրառմամբ գրոհները կանխելու համար»,-ասել է նախարարը:

Նա հավելել է, որ «թեեւ մենք հասկանում ենք ԱՄՆ-ի մոտիվացիան, նման միջոցների վերաբերյալ որոշումների ընդունումը վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատասխանատվությանը»:

Նա նաեւ դատապարտել է ապրիլի 4-ին իրականացված քիմիական գրոհը, նշելով, որ դա «կտրուկ հակազդում է պահանջում միջազգային հանրակցության կողմից»:

«Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր պատասխանատվության շրջանակներում իրեն կդրսեւորի համապատասխան ձեւով, եւ թունավոր գազի կիրառմամբ գրոհի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,-հավելել է Կուրցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում