Դոնալդ Տուսկը Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները հիմնավորել է «անհրաժեշտ վճռականությամբ»

Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածներն «անհրաժեշտ վճռականություն» են դրսեւորում ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբի նահանգում քիմիական զենքի ենթադրվող կիրառման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը: 

«ԱՄՆ-ի հարվածներն անհրաժեշտ վճռականություն են դրսեւորում բարբարոսական քիմիական գրոհների դեմ հանդիման»,-ասել է նա: Տուսկի խոսքով՝ «ԵՄ-ն աշխատելու է ԱՄՆ-ի հետ, որպեսզի Սիրիայում վերջ դնի դաժանությանը»:

ԱՄՆ-ի զինված ուժերը նախագահ Դոնալդ Թրամի հրամանով 59 թեւավոր հրթիռներ են արձակել սիրիական Հոմս նահանգի ռազմական օդակայանի վրա: Հրթիռահարվածը պատասխան էր Սիրիայի Իդլիբի նահանգում ապրիլի 4-ին քիմիական զենքի ենթադրվող կիրառմանը: ԱՄՆ-ի ղեկավարությունը կարծում է, որ այդ օդակայանից է սկսվել ենթադրվող քիմիական գրոհը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում