Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Ստոկհոլմի գլխավոր փողոցներից մեկում բեռնատար ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Այդ մասին ապրիլի 7-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով ոստիկանությանը:

Միջադեպի հետեւանքով կան տուժածներ: Շվեդական ռադիոն հայտնել է երեք զոհվածների մասին:

Միջադեպը տեղի է ունեցել հետիոտների համար նախատեսված փողոցում:

Շվեդիայի հեռուստատեսությունը հայտնել է, որ ոստիկանությունը մարդկանց տարհանում է սկսել Ստոկհոլմի կենտրոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում