Սիրիային հարվածով Թրամփն ապացուցեց, որ ինքնուրույն չէ. Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապացուցել է իր ոչ ինքնուրույնությունը:

«Իր ռազմական գործողությամբ ԱՄՆ նախագահի վարչակազմն ապացուցեց իր ոչ ինքնուրույնությունը, իր խիստ կախվածությունը վաշինգտոնյան իստեբլիշմենտի կարծիքից, որին նոր նախագահն իր երդմնակալության խոսքում կտրուկ քննադատել էր»,– ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեդվեդևը:

ՌԴ վարչապետը նաև հիշեցրել է, որ Վաշինգտոնը խախտել է սեփական ընթացակարգերը, որոնք պարտավորեցնում են նմանատիպ ռազմական ակցիաների մասին տեղեկացնել Կոնգրեսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում