Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԱՄՆ ավիահարվածները Սիրիայի դեմ

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի միջև ապրիլի 7-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը` ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ ռազմական ակցիայի համատեքստում:

Լավրովն ընդգծել է նման «ագրեսիայի ակտի դրսևորման անընդունելիությունը», որն կարող է միայն դժվարացնել առանց այն էլ լարված իրավիճակը և խաթարել ՌԴ-ի և Թուրքիայի` սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը: Ընդգծվել է օբյեկտիվ, ողբերգական իրադարձությունների բոլոր հանգամանքների անկողմնակալ հետաքննության կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում