ԱՄՆ արդեն վստահ չէ, որ Աշ-Շայրատ ավիաբազայում քիմիական զենք է եղել. Reuters

ԱՄՆ-ը չի կարող լիարժեք վստահությամբ հաստատել, որ Սիրիայի Հոմս քաղաքի Աշ-Շայրատ ավիաբազայում, որը ենթարկվել է ԱՄՆ հրթիռակոծմանը, եղել է քիմիական զենք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան պաշտոնատար անձանց:

Միաժամանակ, ապրիլի 6-ին Պենտագոնի ներկայացուցիչները վստահ էին իրենց գնահատականներում: Այսպես, ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Ջեֆ Դևիսշի խոսքով, «տվյալ ավիաբազան օգտագործվել է քիմիական զենք պահպանելու համար»:

Նա վստահեցրել է, որ ինքնաթիռներն այդ ավիաբազայից թռչել են ապրիլի 4-ին և իբր ավիահարված հասցրել` օգտագործելով քիմիական զենք Իդլիբի խաղաղ սիրիացիների ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում