Սիրիական օդուժն ամերիկյան հրթիռային հարվածից մեկ օր անց վերսկսել է թռիչքները «Շայրաթ» ավիաբազայից

Սիրիական ռազմաօդային ուժերն ամերիկյան հրթիռային հարվածից մեկ օր անց վերսկսել են թռիչքները «Շայրաթ» ավիաբազայից: «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ «Սու-22» ռազմական ինքնաթիռները դուրս են եկել Հոմսի արվարձանում գտնվող «Շայրաթ» ավիաբազայից մարտական առաջադրանք կատարելու և բարեհաջող վերադարձել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում