Թուրքիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահի հետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի վարչապետը Փենսի հետ զրույցում անդրադարձել է Սիրիայի ավիաբազայի վրա Միացյալ Նահանգների հասցրած հարվածին` ընդգծելով, թե ԱՄՆ գործողությունները «դարձել են ողջ միջազգային հանրության զգացմունքների և խղճի ձայնի արտահայտումը` ընդդեմ մարդկության դեմ հանցագործությունների, որն իրականացնում է Ասադի վարչակազմը»:

Յըլդըրըմն ասել է, որ պաշտոնական Անկարան Վաշինգտոնից ակնկալում է սիրիական հարցում ավելի մեծ ներգրավվածություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում