Վանաձորում հայտնաբերվել է 20 տարի սպանության համար հետախուզվողը

ՀՀ ՊՆ Վանաձորի ռազմական ոստիկանությունից ոստիկանության Բազումի բաժնում հեռախոսագիր է ստացվել, որ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 6-ին՝ ժամը 22.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում իրենց է ներկայացել 1971 թ. ծնված Կարեն Նազարյանը, որը 1997թ. փետրվարի 18-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 104 հոդ. (Սպանությունը) 2-րդ մասի 6-րդ կե տի, իսկ 1994թ. դեկտեմբերի 9-ից` ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից ՌԴ քր. օր. 146 հոդ. 2-րդ մասի (Ավազակային հարձակում) մեղադրանքներով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշված փաստով հայտնվել է ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ:
Կ.Նազարյանը ՀՀ ՊՆ Վանաձորի ՌՈ բաժնի ծառայողների կողմից տեղափոխվել է ՀՀ ՊՆ ՌՈ մեկուսարան:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում