Դոնի Ռոստովի դպրոցներից մեկի մոտ պայթյունի կազմակերպչին կալանավորել են

Դոնի Ռոստովի Լենինյան տարածքային դատարանը ապրիլի 8-ին կալանավորել է տեղի 46-ամյա բնակիչ` Էդուարդ Շարապովին: Նա կասկածվում է Ռոստովի դպրոցներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ:

«Դատարանը որպես խափանման միջոց է կիրառել 1 ամիս 29 օր կալանքը, մինչև հունիսի 9-ը»,- ասել է դատավորը:

Պայթյունը տեղի է ունեցել Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում դպրոցներից մեկի կողքին: Մի տղամարդ փորձել է բարձրացնել ճանապարհին դրված կասկածելի առարկան, որը, սակայն, պայթել է: Ինքնաշեն պայթուցիկ սարքը եղել է լապտերի տեսքով: Դրա հետեւանքով կտրվել են տղամարդու ձեռքի մի քանի մատները, ստացել է վնասվածք որովայնի շրջանում եւ հոսպիտալացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում