Բեռլինը ԱՄՆ-ին հորդորել է հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից

Բեռլինը ԱՄՆ-ին հորդորել է հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը ZDF հեռուստաալիքի եթերում ԱՄՆ-ին հորդորել է հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից: «Չպետք է շեշտը դնել մեն միայն ռազմական գործողությունների վրա: Այդպես հակամարտությունը կսրվի եւ էլ ավելի մեծ թվով մարդիկ կզոհվեն»,– ասել է նա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախարարի խոսքով՝ G7-ի շրջանակներում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ առաջիկա հանդիպմանը եվրոպացի դիվանագետները պլանավորում են Վաշինգտոնին նախազգուշացնել ռազմական Էսկալացիայի մասին: Այն կարող է բերել հակամարտության, որում նեքաշված կլինի ոչ միայն Սիրիան, ընդգծել է Գաբրիելը:

Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ Սիրիայի իրադրությունը կարելի է կարգավորել միայն բանակցությունների ճանապարհով, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում