Եգիպտոսում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Եգիպտոսում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին երկրում երեք ամսով արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել այն բանից հետո, երբ ապրիլի 9-ին ղպտի եկեղեցիների մոտ երկու պայթյուններից հետո ավելի քան 40 մարդ զոհվեց, տեղեկացնում Է BBC-ին:
27 ուխտավորներ, որոնք Տանտա քաղաքի Սբ. Գեւորգի եկեղեցի Էին եկել Երուսաղեմ Տիրոջ մուտքի (Ծաղկազարդի կիրակիի) քրիստոնեական տոնին, զոհվել են առաջին պայթյունի ժամանակ: Եվս 16 մարդ զոհվել Է Ալեքսանդիրայի Սբ. Մարկոսի տաճարում իրականացված պայթյունից, նրանց թվում՝ մեկ ոստիկան, որը մահապարտ ահաբեկչին խանգարել Է մտնել եկեղեցի:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը:

Ղպտի քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի բնակչության մոտավորապես 10 տոկոսը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը պետք Է ապրիլի վերջին այցելի Եգիպտոս, խստիվ դատապարտել Է այդ հարձակումները:

Թավադրոս Բ պատրիարքը տեղեկան հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ ասել Է, որ «մեղսավոր արարքները չեն կարող խախտել Եգիպտոսի ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունն ահաբեկչության դեմ հանդիման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում