Գալուստ Սահակյանը չի մերժել Զարուհի Փոստանջյանի խնդրանքը

Գալուստ Սահակյանը չի մերժել Զարուհի Փոստանջյանի խնդրանքը

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չի մերժել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խնդրանքը և նրան է տրամադրել «Ժառանգություն» խմբակցության աշխատասենյակում տեղադրված ՀՀ եռագույն դրոշը` Փոստանջյանի ստեղծած «Երկիր ծիրանի» կուսակցության գրասենյակի համար: Զարուհի Փոստանջյանը մոտեցավ Ազգային ժողովի բակում շրջող ԱԺ նախագահին և նրան խնդրեց իր կուսակցության գրասենյակի համար իրեն նվիրել «Ժառանգություն» խմբակցության աշխատասենյակի ՀՀ եռագույն դրոշը:

«Պարոն Սահակյան, մեր խմբակցությունում Հայաստանի եռագույն մեծ դրոշ կա: Ես ձեզ խնդրում եմ ինձ նվիրել այն` «Երկիր ծիրանի» կուսակցության գրասենյակում տեղադրելու համար»,- ասաց Փոստանջյանը:

ՀՀ ԱԺ նախագահը դրական արձագանքեց Փոստանջյանի խնդրանքին: «Որևէ խնդիր չկա, կարող եք հանգիստ վերցնել»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Զարուհի Փոստանջյանը նաև նշեց, որ պատրաստվում է դիմել Արցախի Ազգային ժողովի ներկայացուցիչներին` Արցախի Հանրապետության դրոշ ևս ձեռք բերելու համար: Գալուստ Սահակյանն էլ ընդգծեց, որ ՀՀ Ազգային ժողովում էլ կարող է Արցախի դրոշ լինել` խոստանալով լինելու դեպքում դա էլ տրամադրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում