Հրաձգություն Կալիֆոռնիայի տարրական դպրոցում. երեք զոհ

Հրաձգություն Կալիֆոռնիայի տարրական դպրոցում. երեք զոհ

ԱՄՆ-ի արագ արձագանքման ծառայությունները հայտնել են Կալիֆոռնիայի հարավ – արեւմուտքի Սան Բեռնարդինո քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին: Ճշտված տվյալներով՝ դասասենյակ է մտել ատրճանակով զինված մի տղամարդ եւ գնդակահարել ուսուցչուհուն՝ ըստ որում վիրավորելով երկու աշակերտների, իսկ այնուհետեւ ինքնասպան է եղել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Ավելի ուշ ոստիկանությունում հայտնել են, որ վիրավոր դպրոցականներից մեկը՝ 8-ամյա Ջոնաթան Մարտինեսը, նույնպես մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին ուղղաթիռով: Ոստիկանությունում ճշտել են, որ կրակողի թիրախը երեխաները չեն եղել, նրանք վիրավորվել են պատահաբար, քանի որ մոտիկ են գտնվել: Իսկ կրակող տղամարդը, ինչպես ոստիկաններն ավելի ուշ պարզել են, եղել է նրա կողմից սպանված ուսուցչուհու ամուսինը:

Սան Բեռնարդինոյի ոստիկանությունը հայտարարել է, որ իշխանությունն երը վերահսկում են իրադրությունը, եւ այս պահին քաղաքի բնակիչների համար սպառնալիքներ չկան:

2015 թվականի դեկտեմբերին Սան Բեռնարդինոյում երկու ամուսիններ ծայրահեղական քարոզչության ազդեցության ներքո աշխատավայրում Ծննդյան տոների երեկույթի ժամանակ գնդակահարել են 14 մարդու եւ վիրավորել առնվազն 20 հոգու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում