Մեկ գրամ ոսկու գնման գինը սահմանվել է 18 հազար 003.78 դրամ

Մեկ գրամ ոսկու գնման գինը սահմանվել է 18 հազար 003.78 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանը սահմանել է ազնիվ մետաղների գնման և բացթողնման՝ ապրիլի 10-16-ի գները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ ժամանակահատվածում ոսկու գնման գինը մեկ գրամի դիմաց կազմել է 18 հազար 003.78 ՀՀ դրամ, իսկ բացթողնման գինը՝ 19 հազար 569.33 դրամ:

Արծաթի գնման գինը մեկ գրամի դիմաց 262.04 դրամ է, իսկ բացթողնմանը` 284.83 դրամ:

Պլատինի համար սահմանված գինը մեկ գրամի դիմաց 13 հազար 758.41 է, իսկ բացթողնմանը` 14 հազար 954.79 դրամ:

Պալադիում ազնիվ մետաղի գնման համար սահմանվել է մեկ գրամի դիմաց 11 հազար 553.13 դրամ, բացթողնման համար՝ 12 հազար 557.75 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում