Ֆրանսիայում 10 մարդ է տուժել փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով

Ֆրանսիայում 10 մարդ է տուժել փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով

Առնվազն 10 մարդ է տուժել Ֆրանսիայի հյուսիսում Դյունկերկի մերձակա փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է BFMTV հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ կոնֆլիկտն սկսվել է տարբեր էթնիկական խմբերի միջեւ: Այնուհետեւ դիմակայությանը հարկադրված Է եղել միջամտել ոստիկանությունը, որն արցունքաբեր գազ ու մահակներ է կիրառել ջարդարարների նկատմամբ: Անկարգություների հետեւանքով հրդեհ է բռնկել, որն արագորեն տարածվել է ամբողջ ճամբարում, որն ի վերջո գրեթե ամբողջովին այրվել է:

ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ճամբարում ապրում էին մինչեւ 1,5 հազար փախստական աֆղանցիներ ու քրդեր, որոնք հույս ունեին անցնել Լա Մանշը եւ հասնել Մեծ Բրիտանիայի տարածք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում