Բժիշկները ձիթայուղի նոր օգտակար հատկություն են հայտնաբերել

Բժիշկները ձիթայուղի նոր օգտակար հատկություն են հայտնաբերել

Չիկագոյի համալսարանի բժիշկներն օտարերկրացի գործընկերների հետ համատեղ պարզել են ձիթայուղի նոր օգտակար հատկությունը:

Համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է Lipids in Health and Disease հանդեսում:

Ձիթայուղի պարունակած հիդրօքսիտիրոզոլը, ինչպես ցույց են տվել մասնագետները, նվազեցնում Է կերակրի մեջ կենդանական ճարպերի չափից ավելի գործածության բացասական արդյունքը: Մասնավորապես, սույն նյութը հակաօքսիդիչ հատկություն ունի եւ պաշտպանական ներգործություն Է ունենում լյարդի, սրտի եւ գլխուղեղի վրա:
Մարդու օրգանիզմում ձիթայուղի պարունակած միացությունը մասնակցում Է երկարաշղթա կիսաչհագեցած ճարպաթթուների սինթեզին, որոնք կարեւոր դեր են խաղում արյունատար անոթների առողջության գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում