Պուտինը քննադատել է ԱՄՆ-ի դաշնակիցների արձագանքը Սիրիային հասցված հրթիռահարվածին

Պուտինը քննադատել է ԱՄՆ-ի դաշնակիցների արձագանքը Սիրիային հասցված հրթիռահարվածին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է որակել ԱՄՆ-ի հրթիռային հարվածը Շայրաթում Սիրիայի ավաբազային եւ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներին մեղադրել է այն բանում, որ նրանք «արձանիկների նման գլխով են անում»՝ աչք փակելով այն բանի վրա, որ դա ինքնիշխան երկրին հասցված հարված է՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման: 

«Ինչպե՞ս արձագանքեցին ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները: Բոլորը գլխով են անում չինական արձանիկների նման՝ չվերլուծելով ոչինչ, թե ինչ է տեղի ունենում: Որտե՞ղ են սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցները: Չկան: Իսկ միջազգային իրավունքի խախտում կա: Դա ակնհայտ փաստ է: Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման հարված է հասցվում ինքնիշխան երկրի:

Եվ չնայած միջազգային իրավունքի այս բացահայտ խախտմանը, բոլորը համաձայն են, ընդունում են եւ սկսում են գլխով անել եւ հավանություն տալ»,- ասել է Պուտինը «Միր» միջազգայն հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, որից մի հատված հրապարակվել է ապրիլի 12-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում