Թրամփը որոշել է Ջոն Սալիվանին նշանակել պետքարտուղարի առաջին տեղակալ

Թրամփը որոշել է Ջոն Սալիվանին նշանակել պետքարտուղարի առաջին տեղակալ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել Ջոն Սալիվանին նշանակել պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով տեղակալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: 

Նրա խոսքով՝ Սալիվանը կզբաղեցնի միանգամից երկու պաշտոն՝ «պետքարտուղարի առաջին տեղակալի եւ միաժամանակ, առանց հավելյալ վճարումների, պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով առաջին տեղակալի»:

Սալիվանի կենսագրական տեղեկանքի համաձայն՝ նա 2010-ից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ԱՄՆ-ի եւ Իրաքի տնտեսական հարաբերությունների կարգավորման հատուկ կառավարական կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա աշխատանքի մեծ փորձ ունի զանազան մասնավոր կառույցներում, ավագ պաշտոններ է զբաղեցրել արդարադատության, առեւտրի եւ պաշտպանության նախարարութծուններում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում