Սի Ցզինպինը հորդորել սիրիական ճգնաժամը լուծել քաղաքական միջոցներով

Սի Ցզինպինը հորդորել  սիրիական ճգնաժամը լուծել քաղաքական միջոցներով

Չինաստանը կոչ է անում քաղաքական մեթոդներ օգտագործել սիրիական ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:

«Սիրիայի հարցում հանդես ենք գալիս կարգավորման քաղաքական ուղու եւ խաղաղ բանակցությունների օգտին,- ասել է նա:- Ակնկալում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համախմբվածությունն այդ խնդրում»:

Զրույցի ընթացքում Չինաստանի ղեկավարը նշել է, որ «անընդունելի է համարում քիմիական զենքի կիրառումը Սիրիայում»:

Արծարծելով ԿԺԴՀ-ի հարցը՝ Սի Ցզինպինը հայտարարել է, որ «Չինաստանը հանդես է գալիս Կորեական թերակղզու միջուկազերծման, թերակղզում խաղաղության ու կայունության պահպանման օգտին»: «Պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ շփումներ պահպանել այդ հարցի շուրջ»,- հավելել է Չինաստանի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում