«Մարտական համագործակցություն-2017» վարժանքներին կմասնակցեն վեց երկրներ, ներառյալ Հայաստանը

«Մարտական համագործակցություն-2017» վարժանքներին կմասնակցեն վեց երկրներ, ներառյալ Հայաստանը

Այս տարվա սեպտեմբերին վեց երկրներ, ներառյալ Հայաստանը, կմասնակցեն «Մարտական համագործակցություն -2017» համատեղ զորավարժություններին: Այդ մասին ապրիլի 12-ին լրագրողներին հայտնել է ՌԴ-ի օդատիեզերական ուժերի գլխավոր շտաբի պետ – գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն: 

«Այս տարվա օպերատիվ պատրաստության հիմնական միջոցառումն ԱՊՀ-ի մասնակից երկրների «Մարտական համագործակցություն-2017» համատեղ զորավարժությունն Է՝ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի զորքերի (ուժերի) մարտական հրաձգությամբ, որը կանցկացվի 2017 թվականի սեպտեմբերին»,– հայտնել է Կուրաչենկոն:

Զորավարժությանը կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի զորքերը (ուժերը), ինչպես նաեւ Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի զինվորական պատվիրակությունները՝ որպես դիտորդներ: Զորավարժությունները տեղի կունենան Աշուլուկ (Ռուսաստան) եւ Սառի Շագան (Ղազախստան) զորավարժարաններում:

Ապրիլի 12-ին Բիշքեկում ընթանում է ԱՊՀ-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի 46-րդ նիստը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում