«Ցնցված եմ երեկ Բորուսիայում տեղի ունեցած պայթյունների մասին լսելուց հետո». Հենրիխ Մխիթարյան

«Ցնցված եմ երեկ Բորուսիայում տեղի ունեցած պայթյունների մասին լսելուց հետո». Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ցնցված եմ երեկ Բորուսիայում տեղի ունեցած պայթյունների մասին լսելուց հետո: Դորտմունդը ինձ համար շատ հարազատ և թանկ քաղաք է: Պատրաստ եմ աջակցել «Բորուսիային», թիմի երկրպագուներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Մարկ Բարտրային»:

Հիշեցնենք, որ Դորտմունդում պայթյունի հետևանքով տուժել է «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան, որին թեթև վիրահատությունից հետո դուրս են գրել հիվանդանոցից: Հետաձգված «Բորուսիա»- «Մոնակո» հանդիպումը տեղի կունենա այսօր ժամը 20:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում