Լավրովը եւ Թիլսերսոնը բանակցություններ են վարում Մոսկվայում

Լավրովը եւ Թիլսերսոնը բանակցություններ են վարում Մոսկվայում

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ռեքս Թիլսերսոնը բանակցություններ են վարում Մոսկվայում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Հանդիպումն ընթանում է փակ ռեժիմով: Դրա արդյունքները Լավրովը եւ Թիլսերսոնը կամփոփեն մամուլի ասուլիսում:

Հանդիպման տեւողությունը որոշված չէ, բայց Մոսկվայում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները սովորաբար տեւում են մի քանի ժամ եւ հաճախ ավարտվում արդեն գիշերը:

Լավրովն իր ներածական խոսքում հայտարարել է, թե Մոսկվան կարեւոր Է համարում, որ Սիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը չկրկնվի: «Ռուսաստանի ղեկավարությունն արդեն սկզբունքային գնահատականներ Է հայտնել այդ կապակցությամբ: Սկզբունքորեն կարեւոր ենք համարում ապագայում նմանօրինակ ակցիաների կրկնվելու ռիսկեր թույլ չտալը»,- ընդգծել է Լավրովը: Մոսկվան հույս ունի պարզել ԱՄՆ-ի հետ երկխոսության հեռնկարները, այդ թվում՝ ահաբեկչության դեմ մղվող պայքարում, հայտարարել է Լավրովը:

Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Թիլսերսոնը Լավրովի հետ անկեղծ երկխոսության հույս է հայտնել:

«Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի բաց ու անկեղծ երկխոսությանը, որպեսզի մենք կարողանանք ամեն ինչ անել մեր երկրների փոխհարաբերությունները դրական ուղղությամբ տանելու համար»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում