Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները նշում են Ավիացիայի եւ տիեզերագնացության օրը

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները նշում են Ավիացիայի եւ տիեզերագնացության օրը

Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանում ավելի քան 600 զինառայողներ, նրանց ընտանիքների անդամներ եւ հրավիրված հյուրեր տոնում են Ավիացիայի եւ տիեզերագնացության օրը: Տոնական միջոցառումներն անցկացվում են զորամասի Սպայի տանը, թանգարանում եւ Երեւանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, հյուրերին հնարավորություն Է ընձեռված ծանոթանալու հայտնի նկարիչների նկարների թեմատիկ ցուցահանդեսներին, «Բաց տիեզերք» լուսանկարչական ցուցադրանքին, ինչպես նաեւ ցուցադրվում են վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմեր ավիացիայի եւ տիեզերքի նվաճան թեմաներով, կազմակերպված Է Էքսկուրսիա ռազմակայանի տարածքում:

Զինծառայողները, ուսումնական հաստատությունների սովորողները եւ ուսանողները ծանոթանում են միավորման կործանիչային օդուժի թռիչքային կազմի կյանքին ու կենցաղին, օդաչուների պատրաստման եւ ինքնաթիռների թռիչքների կազմակերպմանը, օդաչուների եւ ինժեներա-տեխնիկական կազմի հանդերձանքին:

Ավիացիայի եւ տիեզերագնացության օրվան նվիրված տոնական միջոցառումները Հայաստանի ռուսական ռազմակայանում ձեռք են բերել ավանդական բնույթ: Այն այստեղ տոնում են արդեն հինգերորդ անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում