AM | RU
USD
EUR
RUB

Վճռական ենք ու վստահ, որ հասնելու ենք մեր նպատակին. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են 2014-2017 թթ. ԱՄՀ հետ Հայաստանի Հանրապետության ծրագրի ամփոփիչ ստուգման արդյունքները՝ անդրադառնալով Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին և տնտեսության զարգացմ ան միտումներին, գործարար միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցերի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հոսեյն Սամիեին նշել է, որ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեության վերաբերյալ ստացել են դրական ազդակներ և դրանցից մեկը վերաբերում է հարկային ու մաքսային ոլորտում կատարված փոփոխություններին՝ ստվերը կրճատելու, վարչարարությունը բարելավելու ուղղությամբ: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի խոսքով, ստվերի դեմ ավելի արդյունավետ պայքարելու գործում անհրաժեշտ է շարունակել ջանքերը հարկային ցանցն ընդլայնելու ուղղությամբ: «Կարևորում ենք օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցը և ուրախ ենք, որ այդ ուղղությամբ քայլեր արդեն իսկ կառավարության կողմից իրականացվում են: Հանդիպել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ և հաճելի էր տեսնել, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում նաև գործարար միջավայրը բարելավելու, նոր ներդրումների ներգրավմանը նպաստելու ուղղությամբ»,- ասել է Հոսեյն Սամիեն:

Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ փոխգործակցությունը, շնորհակալություն հայտնել մինչ այժմ ցուցաբերված աջակցության համար և անդրադարձել կառավարության հետագա ծրագրերին: Կարեն Կարապետյանը նշել է, որ հարկային ու մաքսային ոլորտում սկսվելու է բարեփոխումների երկրորդ փուլը և այդ հարցում կառավարությունը լինելու է հետևողական:

«Բացի այն, որ ունենք սեփական եկամուտների քանակական աճ, այդ ուղղությամբ արձանագրել ենք նաև որակական փոփ ոխություն՝ ստվերն է բերվում հարկային դաշտ, հրաժարվել ենք կանխավճարներից, ավելին, այն կառույցները, որոնք ունեին երկարատև կանխավճար, այսօր աստիճանաբար մաշեցնում ենք այն: ԱԱՀ-ի վերադաձի հետ կապված ևս ընդունվել են մի շարք որոշումներ, կրճատվել է վերադարձի ժամանակահատվածը և այլն: Հարկային դաշտն ընդլայնելը, ՊԵԿ համակարգում արդար սկզբունքների ներդրումը մեր նպատակն է: Վճռական ենք ու վստահ, որ հասնելու ենք մեր նպատակին»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը: Նշելով, որ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը՝ վարչապետն ավելացրել է, որ այդ ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ գործադիրը հետևողական է նաև 2017 թ վականի պետական բյուջեի կատարողականին և դրանում նախանշված ցուցանիշների պահպանմանը:

Անդրադառնալով կառավարության՝ հարկային եկամուտները և դրան համապատասխան կապիտալ ծախսերը 2017 թվականին 50 միլիարդ դրամով ավելացնելու քայլին, վարչապետն ընդգծել է, որ հասկանում են ՊԵԿ-ի առջև դրված ծանր նշաձողը և ավելացրել, որ այդ որոշումը հաշվարկված է: «Մենք շատ լավ գնահատում ենք այսօրվա վիճակը և տրամադրված ենք բարեփոխումներ իրականացնել բոլոր ոլորտներ ում, քանի որ ունենք արդյունավետության դեֆիցիտ: Մոտ ժամանակներս մշակելու ենք Հայաստանի զարգացման հնգամյա ծրագիրը, որտեղ ևս ցանկանում ենք նախանշել համարձակ հայտնիշեր»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Հոսեին Սամիեին ողջունել է ՀՀ կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը և ընդգծել, որ ԱՄՀ-ն պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն դրանց իրականացմանը:

Լրահոս
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման արարողությանը Հակառակորդը կրկին օգտագործել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության նորանշանակ պետերին և իր խորհրդականին Հայաստանում խստացվել է ապօրինի ծառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Վստահ եմ, որ իրավապահներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը, և խուճապի որևէ պատճառ չկա Բրիտանական կրթական ցուցահանդեսը ՀՀ քաղաքացիներին կծանոթացնի Մեծ Բրիտանիայում կրթություն ստանալու հնարավորություններին FAST-ը կրթաթոշակ կտրամադրի բնական գիտությամբ զբաղվող հայ ասպիրանտներին եւ հայցորդներին Վերջին երեք ամիսներին լրագրողների իրավունքների խախտման դեպքերը նվազել են Արա Բաբլոյանը պարգեւատրել է Ռաֆայիլ Զինուրովին Վահան Մարտիրոսյանի վստահեցմամբ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան Առաջիկա ամիսներին կմեկնարկի ՀՀ ողջ տարածքում տրանսպորտային միասնական ցանց ստեղծելու պիլոտային ծրագիր Մենք տարկետումը չենք վերացնում, այլ կրթությունը կարևորողներին առաջարկում ենք որպես սպա զորակոչվել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի հանքում փլուզում է տեղի ունեցել. կա մեկ զոհ Հայաստանի ռուսական ռազմակայանը տեխնիկական հետախուզման ժամանակակից համալիրներ է ստացել Պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ. բացահայտվել են նոր դեպքեր Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին պատասխան կտա Մադրիդի ձեռնարկած միջոցներին Դանակով զինված տղամարդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակում հարձակվել Է հաղորդավարի վրա Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհին վթարի հետևանքով զինծառայող է մահացել Անցած չորս տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ՉԺՀ-ի տարեկան միջին ներդրումը գերազանցել է 30 տոկոսը Եղանակը տաքանալու է Իրանահայ պաշտոնյան երկկողմ մաքսային ու հարկային օրենքներն ավելի սահուն դարձնելու կարիք է տեսնում Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին Էդուարդ Շարմազանովն ընդունել է մեքսիկացի պատգամավորների պատվիրակությանը ՀՀ ԶՈւ սպորտային վաշտն այլևս չի գործի Հանրակրթական դպրոցները դրական են աձագանքում էլեկտրոնային կրթությանն անցնելու գաղափարին Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ ԿԳ նախարարը կողմ է փոփոխություններին ակադեմիական տարկետման տրամադրման կարգում ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի կիրառած «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի տեսագրությունը ԱՄՆ-ը 26 տարում առաջին անգամ մարտական պատրաստության կբերի B-52 ռմբակոծիչները ԱԺ-ում քննարկվում է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացման իրավական հիմքերն ապահովող նախագիծը Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին Հայաստանում զինկոմիսարիատների թիվը կտրուկ կկրճատվի Հայաստանի և Իրանի հարկային ծառայության ղեկավարները կարևորեցին կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումը Դվինի հնավայրն ավելի ներկայանալի դարձնելու քայլեր են իրականացվում Կատալոնիայի ներկայացուցիչը կոչ է արել ԵՄ-ին՝ հանդես գալ որպես հակամարտության միջնորդ Հայաստանում ԶՈՒ գործողություններին մասնակցելու կամավորական շարժումը կկարգավորվի օրենքով ՀՀ-ում կոնսոլիդացվում են պաշտպանության ոլորտը կարգավորող օրենքները. ԱԺ-ում քննարկվում է «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan