Տայվանի իշխանություններն արգելել են շան ու կատվի միս ուտել

Տայվանի իշխանություններն արգելել են շան ու կատվի միս ուտել

Տայվանի իշխանությունները պաշտոնապես արգելել են շուն ու կատու մորթել նրանց միսն օգտագործելու համար: Ինչպես հայտնել Է The China Post թերթը, կենդանիների պաշտպանության օրենքի համապատասխան ուղղումը կղզու խորհրդարանի կողմից հաստատվել Է ապրիլի 11-ին:

Իշխանություններն օրենքից դուրս են հայտարարել ոչ միայն ընտանի կենդանիների մսի վաճառքն ու օգտագործումը, այլեւ խստացրել են նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ նրանց ծաղր ու ծանակի ենթարկելու համար սահմանված պատիժը: Օրենքը խախտողներին տուգանքներ են սպառնում 6,5 հազարից մինչեւ 65 հազար դոլարի չափով, ինչպես նաեւ բանտարկություն մինչեւ երկու տարի ժամկետով:

Բացի այդ, օրենքով նախատեսվում Է հրապարակել նման հանցագործությունների դեպքերը՝ հանրությանը ներկայացնելով սպանդագործների անունները եւ նրանց լուսանկարները:

Այս նորամուծությունը, ինչպես նշվում Է, առաջին անգամ Է ընդունվել Ասիայում, որտեղ մի շարք երկրներում տարածված Է կերակրի մեջ շների եւ կատուների միսն օգտագործելու պրակտիկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում