Վերջին 6 ամսում ՍԱՊԾ-ը ստուգումներ է իրականացրել ավելի քան 300 տնտեսավարողների մոտ

Վերջին 6 ամսում ՍԱՊԾ-ը ստուգումներ է իրականացրել ավելի քան 300 տնտեսավարողների մոտ

Սննդի անվտանգության պետական ծառայությունը որոշակիորեն փոփոխել է մոտեցումները և պետական վերահսկողության շրջանակներում առաջնորդվում է տնտեսավարողներին նախ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն, մասնագիտական աջակցություն տրամադրելու սկզբունքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 12-ին լրագրողների հետ հադնիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ասաց, որ միայն վերջին ամիսներին հանրապետության ողջ տարածքում ծառայության մասնագետներն այդ նպատակով այցելել են շուրջ 8000 տնտեսավարողի: Արդյունքում՝ երեք ամիսների տվյալներով, ՍԱՊԾ բազայում հաշվառվել է սննդի շղթայի 7077 օպերատոր (ընդհանուրի 75,5%-ը): Ապրիլի 10-ի դրությամբ՝ բազայում գրանցված է 9373 օպերատոր:

«Վերջին 6 ամսում ավելի քան 300 տնտեսավարողների մոտ իրականացվել է պետական վերահսկողություն, որոնք ներառում են կաթնամթերքի, մսամթերքի, հացի, զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտները, մսի շուկաները, հանրակրթական և կրթական հաստատությունները: Հայտնաբերվել են մի շարք խախտումներ, կասեցվել արտադրական գործունեություններ, մսի շուկաներում վերանորոգումներ են ընթանում»,- ասաց Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում