ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը կարող է կես տարով հետաձգվել

ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը կարող է կես տարով հետաձգվել

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նոր Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը կարող Է 2017 թվականի հուլիսի 1-ից հետաձգվել 2018 թվականի հունվարի 1-ը: Այս մասին լրագրողներին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մաքսային օրենսդրության եւ իրավակիրառական պրակտիկայի դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Նեկրասովը «Կոմերսանտի» խորհրդաժողովում, որը նվիրված էր արտաքին տնտեսական գործունեության հրատապ հարցերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: 

Նեկրասովի խոսքով՝ օրենսգրքի վավերացումն փոքր-ինչ ավելի դանդաղ է ընթանում, քան սկզբում նախատեսվում էր: «Հավանաբար, (պայմանագրի ուժի մեջ մտնելու) ավելի իրական ժամկետ կլինի 2018 թվականի հունվարի 1-ը»,- հավելել է նա:

Նեկրասովը ենթադրել է, որ վավերացման գործընթացն ու օրնեսդրության ներդաշնակացումն ավարտելու վերաբերյալ կոնկրետ որոշումներ կընդունվեն ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարների՝ մայիսին կայանալիք հանդիպման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում