Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Կանադայի 150-ամյակին նվիրված միջոցառմանը

Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Կանադայի 150-ամյակին նվիրված միջոցառմանը

Կանադայում ՀՀ դեսպանությունը, Օտտավայի Հայ Օգնության Միության «Սևան» մասնաճյուղի աջակցությամբ, Հայաստանի պատմությանն ու հայկական մշակույթին և խոհանոցին նվիրված տաղավարով ապրիլի 11-ին մասնակցեց Կանադայի 150-ամյակի առթիվ կազմակերպված «Օտտավան ողջունում է աշխարհին» ծրագրին, որին մասնակցում էին Կանադայում հավատարմագրված 16 դեսպանություններ, որոնցից յուրաքանչյուրն իր յուրատեսակ մասնակցությունն էր բերել Կանադայի 150-ամյակի տոնակատարությունների շարքի այս ձեռնարկին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառման ընթացքում հայկական տաղավար այցելեց Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը, ով ծանոթացավ հայկական մշակույթի ձեռքբերումներին և հայկական արվեստներին: Քաղաքապետը բարձր գնահատեց ՀՀ դեսպանության մասնակցության մակարդակը:

Միջոցառման ընթացքում հայկական տաղավար այցելած հարյուրավոր հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական մշակույթին, ինչպես նաև խոհանոցին` ճաշակելով հայկական քաղցրավենիքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում