Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական մեկ կազմակերպություն է հավատարմագրվել

Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական մեկ կազմակերպություն է հավատարմագրվել

Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար մեկ տեղական կազմակերպություն է հավատարմագրվել:

ԿԸՀ պաշտոնական էջի տեղեկացմամբ, հավատարմագրվել է «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն: Այն առաքելություն իրականացնելու է 147 դիտորդներով:
Հիշեցնենք, որ դիտորդներ հավատարմագրելու համար ԿԸՀ-ն դիմումներ ընդունում է փետրվարի 17-ից: Վերջնաժամկետը ապրիլի 29-ն է:

Ընտրությունները նշանակված է մայիսի 14-ին: Մասնակցության համար առաջադրվել է 3 կուսակցություն: Այսօր գրանցման վերջին օրն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում