Կոնգրես-ՀԺԿ-ն Սահմանադրական դատարան հայց կներկայացնի վաղը

Կոնգրես-ՀԺԿ-ն Սահմանադրական դատարան հայց կներկայացնի վաղը

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականությունը Սահմանադրական դատարանում կբողոքարկի վաղը։

Ինչպես Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց դաշինքի անդամ Վլադիմիր Կարապետյանը, ամեն բան ըստ ընթացակարգի է գնում, և հայցը ՍԴ կներկայացվի սահմանված ժամկետներում։

«Այս պահին դեռևս հայց չենք ներկայացրել։ Հայցը դեռ պատրաստվում է, ՍԴ կներկայացվի վաղը։ Նյութը բավական ծավալուն է, բազմաթիվ փաստեր են ներկայացվում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների արդյունքով Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով որոշումների վիճարկման մասին դիմումներ Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել համապատասխան որոշման հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում