Մոլդովայի նախագահը կմասնակցի ԵԱՏՄ-ի Բիշքեկի գագաթնաժողովին

Մոլդովայի նախագահը կմասնակցի ԵԱՏՄ-ի Բիշքեկի գագաթնաժողովին

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների՝ ապրիլի 14-ին Բիշքեկում կայանալիք նիստին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Գոհունակությամբ ընդունեցի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հինգ նախագահների նիստին մասնակցելու Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հրավերը, որը ապրիլի 14-ին տեղի է ունենալու Բիշքեկում: Այդ հրավերը համաձայնեցված է ԵԱՏՄ-ի մասնակից բոլոր երկրների ղեկավարների հետ: Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը ներառված է օրակարգում»,- գրել է Մոլդովայի ղեկավարը Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Ավելի վաղ Դոդոնը հայտարարել է, որ Մոլդովան պլանավորում է դիտորդ դառնալ ԵԱՏՄ-ում, ինչը, նրա խոսքով՝ չի հակասի մյուս պայմանագրերին, մասնավորապես, ԵՄ-ի հետ ասոցիացման մասին համաձայնագրին:

ԵԱՏՄ միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորման մասնակիցներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում