AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ վարչապետի և Սամվել Կարապետյանի հայտարարած ֆոնդը 2017-ին նախատեսում է 300 մլն դոլարի ծրագրեր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը նախատեսում է 2017 թվականին ՀՀ-ում իրականացնել 300 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև ստորագրվելիք ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որն արժանացավ գործադիրի հավանությանը:

Մանուկյանի խոսքով, կառավարության և Ֆոնդի միջև ստորագրվող փոխըմբռնման հուշագրի նպատակն է «պետություն-մասնավոր հատված» գործակցության հետագա զարգացումն ու խորացումը: ՀՀ կառավարության և Ֆոնդի համագործակցության հիմնական ուղղությունները հետևյալն են` զբոսաշրջային ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացումը, էներգետիկայի և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը, հանքարդյունաբերության զարգացումը, քաղաքային ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացումը, ՏՀՏ-ի և ՏՀՏ ենթակառուցվածքների զարգացումը, մշակող արդյունաբերության զարգացումը: «Այս տարվա համար նախատեսված ծրագրերի ծավալը հասնում է 300 մլն դոլարի»,- ասաց Մանուկյանը:

ՀՀ վարչապետը կարևորեց ֆոնդի գործունեությունը ոչ միայն ներդրումների ներգրավման, այլ նաև բիզնեսի նոր մշակույթ ներդնելու առումով: «Ֆոնդի անդամները բավականին ճանաչված, հաջողակ բիզնեսմեններ են, ունեն լայն կապեր բազմաթիվ երկրներում, ունեն բազմաթիվ գործընկերներ, հանդիսանալու են կամուրջ մեր և այդ երկրների, ֆինանսական աղբյուրների միջև: Բացի դրանից, նրանց մուտքը Հայաստան՝ հանդիսանալու է որոշակի ազդակ գնահատող կառույցների համար: Այդ առումով, մաքսիմալ աջակցություն ենք ցուցաբերելու ֆոնդի կայացմանը ու մաքսիմալ սերտ աշխատելու ենք»,- ասաց վարչապետը:

Ֆոնդը կլինի ՀՀ կառավարության գործընկերը «պետություն-մասնավոր հատված» գործակցության իրականացման գործում, ներդրումային ծրագրերում կմասնակցի սեփական միջոցներով` կիսելով ռիսկերը: Ֆոնդը կդառնա արտաքին ներդրումների ներգրավման կատալիզատոր` ստեղծելով խոշոր նախագծերի ֆինանսավորման իրական հնարավորություն` դրանով նպաստելով տնտեսական աճի տեմպերի արագացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ֆոնդը բարենպաստ պայմաններ կստեղծի անհատ ներդրողների համար, կիրականացնի ռիսկերի հավասարակշռման գործառույթ և չլինելով մրցակից առևտրային բանկերի հ ամար ներդրողների համար կապահովի ներդրումների դիվերսիֆիկացիա, նվազեցնելով ռիսկերը:

Լրահոս
Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ Էդվարդ Նալբանդյանը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է համահայկական օրակարգին առնչվող հարցեր Վրաստանում ճանապարհին արգելափակված ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն Լավագույն դիրքապահը. Սարմեն Բլբուլյան Օբամայի գլխավոր խորհրդականները ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել քաղաքացու շահերի պաշտպանությունը. վարչապետին է ներկայացվել ծառայության հաշվետվությունը ՀՀ ԱԻ նախարարի հրամանով՝ գազաբալոնի պայթյունի առնչությամբ կիրականացվի փորձաքննություն Արագության գերազանցումն ու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը ծանր հետևանքով ավտովթարների հիմնական պատճառներն են Գարդասիլ՝ փրկության օղա՞կ, թե՞ տրոյական ձի (մաս2) Ազնավուրը հայտարարել է, որ Ջոնի Հալիդեյի մահը սգացել է «հայկական ձևով» Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ միջազգային շրջանակում Արմեն Սարգսյանի նկատմամբ գործընկերային մեծ վստահությունը կարող է փոխանցվել նաև Հայաստանին Թռիչքից րոպեներ առաջ Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ալկոհոլի ազդեցության տակ գտնված օդաչուին Զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարը հանգանակությամբ հավաքվել է Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն Թուրք-սիրիական սահմանին սպանվել է 4 թուրք զինվոր Արմեն Սարգսյանը բարձր մակարդակի քաղաքական գործիչ է. Kommersant-ն անդրադարձել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին Մխիթարյանը բուժզննում կանցնի Լոնդոնում հանգստյան օրերին. Independent Թուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է վթարվել. կա 13 զոհ Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության ադրբեջանական սկանդալին Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ Պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած «Հայկական ժամանակ». Ալբերտ Դալլաքյանի վիրահատության գումարը հավաքվել է «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը բիզնեսների կառավարումը հանձնել է իր երեխաներին «Փաստ». էներգիա արտադրող սարքավորումներն էժանացել են «Առավոտ». Սվիտալսկի. ԵՄ-ն ողջունում է կառավարության՝ կոռուպցիայի դեմ նախաձեռնվող քայլերը «Հայկական ժամանակի». Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում «Ժամանակ». Վարչապետի թիմակիցները կառավարության քննադատների հետ փորձում են «լեզու գտնել» «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար «Փաստ». Քրեական հեղինակությունները դուրս են եկել միմյանց դեմ «Ժամանակ». Նախկին վարչապետ. Սարգսյանը նկատի է ունեցել, որ ապագա նախագահը չպետք է ներգրավված լինի տվյալ քաղաքական իրավիճակում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին Չինաստանը վստահում է Հայաստանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan